Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 24 հուլիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Միջազգային

WannaCry վիրուսը կարող Է վարակել մեկ միլիոնից ավելի համակարգիչներ. Financial Times

12:15, երկուշաբթի, 15 մայիսի, 2017 թ.
WannaCry վիրուսը կարող Է վարակել մեկ միլիոնից ավելի համակարգիչներ. Financial Times

Financial Times պարբերականն իր խմբագրական հոդվածում այսօր անդրադարձել է WannaCry համակարգչային վիրուսից բխող վտանգներին` նշելով, որ վաղուց ժամանակն է գիտակցելու, որ համակարգչային անվտանգության համար պայքարը սրվել է: Քիբերանվտանգության բնագավառի մասնագետները կարծում են, որ ավելի քան 1.3 միլիոն համակարգչային համակարգեր մինչ այժմ խոցելի են WannaCry վիրուսի հանդեպ, որի միջոցով մայիսի 12-ին գլոբալ քիբերգրոհ Է իրականացվել:

Ինչպես ավելի վաղ հայտարարել Է Եվրոպոլի տնօրեն Ռոբ Ուեյնռայթը, քիբերգրոհների շարքը կարող Է վերսկսվել մայիսի 15-ի առավոտյան: Նրա տվյալներով՝ վիրուսի տարածումն աշխարհի 150 երկրներում արդեն 200 հազար օգտատերերի Է վնասել:

Avast հակավիրուս մշակողները հայտնել են WanaCrypt0r 2.0 վիրուսի օգտագործմամբ 57 հազար հաքերական գրոհների մասին: Ընկերության տվյալներով՝ առաջին հերթին վիրուսը տարածվում Է Ռուսաստանում, Ուկրաինայում և Թայվանում: Նշենք, որ ավելի վաղ հայտնի Է դարձել, որ ցանցահեններն օգտագործել են ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության վերափոխված վնասաբեր ծրագիրն, իսկ բրիտանական ԶԼՄ-ները հաքերային վերջին խոշոր հարձակման մեջ ռուսական հետք են նկատել:

3750 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am