Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 25 մայիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

«Տոմսարկղում «պատերազմ» է». Գյումրու Աճեմյանի թատրոնում կայացավ «Շողոքորթն» ներկայացման պրեմիերան

12:25, երկուշաբթի, 15 մայիսի, 2017 թ.
«Տոմսարկղում «պատերազմ» է». Գյումրու Աճեմյանի թատրոնում կայացավ «Շողոքորթն» ներկայացման պրեմիերան

Պարոնյանի միշտ արդիական «Շողոքորթն» պիեսը Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատրոնի բեմ էր բարձրացել 41 տարվա ընդմիջումից հետո։ Պրեմիերային մասնակցելու համար մշակութայինները տոմսերը գնել և ուղևորվել էին Հանրապետության երկրորդ քաղաք՝ նախարար Ամիրյանի նախաձեռնությամբ:
     «Մեր թատրոնի աշխատանքի արդյունքն արտացոլված է դրամարկղում։ Այստեղ տոմսերը սպառվում են ներկայացումից երկու շաբաթ առաջ։ Այսօրվա ներկայացման հանդիսատեսն իր տոմսը ձեռք է բերել առնվազն մեկ ամիս առաջ, այս պահին տոմսարկղում «պատերազմ» է՝ բառի բուն իմաստով»,- պրեմիերայից առաջ ասաց Գյումրու թատրոնի երիտասարդ տնօրեն Տիգրան Վիրաբյանը։

«Տոմսարկղում «պատերազմ» է». Գյումրու Աճեմյանի թատրոնում կայացավ «Շողոքորթն» ներկայացման պրեմիերան
«Տոմսարկղում «պատերազմ» է». Գյումրու Աճեմյանի թատրոնում կայացավ «Շողոքորթն» ներկայացման պրեմիերան
«Տոմսարկղում «պատերազմ» է». Գյումրու Աճեմյանի թատրոնում կայացավ «Շողոքորթն» ներկայացման պրեմիերան
«Տոմսարկղում «պատերազմ» է». Գյումրու Աճեմյանի թատրոնում կայացավ «Շողոքորթն» ներկայացման պրեմիերան

     «Այն մարդիկ, որոնք ասում են, թե թատրոնը մեռել է, ու հանդիսատեսին այսօր հնարավոր չէ բերել դահլիճ, սխալ են ընտրել իրենց մասնագիտությունը։ Հայ մարդը սիրում է թատրոն, պարզապես պետք է գտնել բանալին ու միշտ լինել հետաքրքիր հանդիսատեսի համար»,-ասաց Վիրաբյանը։
«Տոմսարկղում «պատերազմ» է». Գյումրու Աճեմյանի թատրոնում կայացավ «Շողոքորթն» ներկայացման պրեմիերան
«Տոմսարկղում «պատերազմ» է». Գյումրու Աճեմյանի թատրոնում կայացավ «Շողոքորթն» ներկայացման պրեմիերան
«Տոմսարկղում «պատերազմ» է». Գյումրու Աճեմյանի թատրոնում կայացավ «Շողոքորթն» ներկայացման պրեմիերան
«Տոմսարկղում «պատերազմ» է». Գյումրու Աճեմյանի թատրոնում կայացավ «Շողոքորթն» ներկայացման պրեմիերան

     Երիտասարդ տնօրենի պաշտոնավարման հինգ ամիսների ընթացքում Գյումրու թատրոնն ունեցել է երկու պրեմիերա, «Շողոքորթը» երրրորդն է, առաջիկայում նախատեսվում է ևս երեքը։
     Մշակույթի նախարարի այս նախաձեռնության մասին նրա կարծիքն է․
     «Գյումրին տարիներ շարունակ կարոտով սպասել է, որ մայրաքաղաքի իր վերադաս կառույցից որևէ մեկը կմտնի թատրոն։ Սա աննախադեպ իրադարձություն է․ նախարարության հարյուրից ավելի աշխատակիցներ, մշակույթի հայտնի դեմքեր այսօր այստեղ են։ Չեք պատկերացնի, թե ինչ էր կատարվում, երբ թատրոնի կոլեկտիվին հայտնեցի այդ լուրը։ Պատասխանատվության ու կարևորության զգացողության աճ մի քանի անգամ։ Գյումրեցի արվեստագետն այսօր, իսկապես, իրեն շատ կարևորված է զգում»։
«Տոմսարկղում «պատերազմ» է». Գյումրու Աճեմյանի թատրոնում կայացավ «Շողոքորթն» ներկայացման պրեմիերան
«Տոմսարկղում «պատերազմ» է». Գյումրու Աճեմյանի թատրոնում կայացավ «Շողոքորթն» ներկայացման պրեմիերան
«Տոմսարկղում «պատերազմ» է». Գյումրու Աճեմյանի թատրոնում կայացավ «Շողոքորթն» ներկայացման պրեմիերան
«Տոմսարկղում «պատերազմ» է». Գյումրու Աճեմյանի թատրոնում կայացավ «Շողոքորթն» ներկայացման պրեմիերան
«Տոմսարկղում «պատերազմ» է». Գյումրու Աճեմյանի թատրոնում կայացավ «Շողոքորթն» ներկայացման պրեմիերան
«Տոմսարկղում «պատերազմ» է». Գյումրու Աճեմյանի թատրոնում կայացավ «Շողոքորթն» ներկայացման պրեմիերան

946 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am