Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 28 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Անհայտ անձինք ծեծի են ենթարկել «Ելքի» վստահված անձին

00:03, երկուշաբթի, 15 մայիսի, 2017 թ.
Անհայտ անձինք ծեծի են ենթարկել «Ելքի» վստահված անձին

«Ելք» դաշինքի վստահված անձ Նարեկ Սարգսյանը «Ազատության» հետ զրույցում պնդել է, որ Ավան վարչական շրջանում գտնվող 01/23 տեղամասի դիմաց մի խումբ անհայտ անձինք իրեն ծեծի են ենթարկել:
     Սարգսյանը պատմել է, որ ընտրատեղամասում քվեարկության ընթացքում քաղաքական թեմայով վիճաբանություն է ունեցել ՀՀԿ-ի վստահված անձի հետ, որն էլ սպառնացել է ընտրությունների ավարտից հետո հաշվեհարդար տեսնել իր հետ:
     Նրա խոսքով, ձայների հաշվարկից հետո, երբ, ստորագրելով արձանագրությունը, դուրս է եկել ընտրատեղամասից, շուրջ 10 հոգի հարձակվել են իր վրա և ծեծի ենթարկել: Սարգսյանի խոսքով, երբ փորձել է պաշտպանվել՝ աղմուկ է բարձրացել և հարձակվողները դիմել են փախուստի:

Այս պահին Նարեկ Սարգսյանը գտնվում է Նորքի ոստիկանությունում:

| | |
5354 | 3
loading...
Facebook
ՄԱՄՈՒԼ.am