Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ելք» դաշինքի արձանագրած ընտրախախտումները՝ ժամը 08։00-ից մինչև 19։00-ն

19:05, կիրակի, 14 մայիսի, 2017 թ.
«Ելք» դաշինքի արձանագրած ընտրախախտումները՝ ժամը 08։00-ից մինչև 19։00-ն

Ժամը 08։00-ից մինչև 19։00-ն «Ելք» դաշինքի վստահված անձինք արձանագրել են հետևալ ընտրախախտումները և գործողությունները․
     Ընտրատեղամասերում եղել են կուտակումներ (մասնավորապես, բայց ոչ միայն 1/1, 1/2, 1/3, 1/4, 9/41)
     «Ելք» դաշինքի վստահված անձանց և դիտորդների նկատմամբ կիրառել են ճնշումներ, մասնավորապես․ 7/5 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները և անհայտ անձինք կոպտորեն խոչընդոտել են ընտրական գործընթացի նկարահանմանը։
     6/14 ընտրատեղամասում հայհոյել են վստահված անձին։ վերջինս դիմել է ոստիկանություն։
     2/34 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները խոչընդոտել են դիտորդի աշխատանքը և հեռացրել ընտրատեղամասից։
     Գունավոր գրիչներով քվեարկության բազմաթիվ դեպքեր (հիմնականում կարմիր և կանաչ)։
     10/33 ընտրատեղամասում ծրարից թափվել են մանր թերթիկներ։
     5/11 ընտրատեղամասում քվեախցիկների հետևում առկա է բաց դուռ, որտեղից ելումուտ է իրականացվում, ինչը հնարավորություն է ընձեռում քվեարկության ընթացքի դիտարկման համար։
     8/51 և 6/01 ընտրատեղամասերում հայտնաբերել են քվեարկած քվեաթերթիկ։
     9/55 քաղաքացու մոտ հայտնաբերել են քվեարկած քվեաթերթիկ, ինչի կապակցությամբ հաղորդում է տվել հանցագործության մասին։
     Իրականացվել են բռնություններ լրագրողների նկատմամբ, մասնավորապես․
     Երևանի Էրեբունի վարչական շրջանի թիվ 64 դպրոցում տեղակայված 10/29 ընտրատեղամասում հարձակվել են armtimes.com-ի լրագրող Տաթև Խաչատրյանի վրա, փորձել են խլել հեռախոսը։
     Խլել են «Հրապարակի» լրագրողի տեսախցիկն ու արգելել նկարել։
     6/16 բռնություն է կիրառվել Հայկական ժամանակ օրաթերթի լրագրողի նկատմամբ։
     Խոչընդոտել են 1in.am լրատվականի լրագորղի գործունեությունը։
     6/48 ընտրատեղամասում ՀՀԿ վստահված անձ Խաչատրյան Օգսենը ցուցակներով ուղղորդել է քաղաքացիներին։ Վստահված անձը ահազանգել է ԿԸՀ, որից հետո նրան հեռացրել են։
     Ընտրողներին որպես օգնող գրանցված մարդիկ վերահսկել են նրանց քվեարկությունը։

5050 | 0
Facebook