Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ոստիկաններն ուժով դուրս հանեցին Զարուհի Փոստանջյանին. բերման են ենթարկել նրա դստերը (տեսանյութ)

15:00, կիրակի, 14 մայիսի, 2017 թ.
Ոստիկաններն ուժով դուրս հանեցին Զարուհի Փոստանջյանին. բերման են ենթարկել նրա դստերը (տեսանյութ)

Ոստիկանները Տարոն Մարգարյանի շտաբից ուժով դուրս հանեցին «Երկիր ծիրանի» կուսակցությունից Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանին: Ըստ նախնական տեղեկությունների՝ նրա դստերը բերման են ենթարկել Նոր Նորքի ոստիկանական բաժին:
     Հիշեցնենք` քիչ առաջ լարված իրավիճակ էր Տարոն Մարգարյանի՝ Ավանի շտաբերից մեկում: Զարուհի Փոստանջյանը պահանջում էր ցույց տալ շտաբի դարակում դրված ցուցակները։ Շտաբի անդամը, սակայն, հրաժարվում էր բացել դարակները` նշելով, որ ոչ ոք իրավունք չունի իր դարակները ստուգել:
     Դեպքի վայր են ժամանել ոստիկանները։
     Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Փոստանջյանի դստերն ազատ են արձակել։

29804 | 12
Facebook