Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 16 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Արարատի մարզում բախվել են «Գազել»-ը, «ՎԱԶ» 2106-ն ու «ՎԱԶ» 2108-ը. կա 2 զոհ, 1 վիրավոր

10:40, կիրակի, 14 մայիսի, 2017 թ.
Արարատի մարզում բախվել են «Գազել»-ը, «ՎԱԶ» 2106-ն ու «ՎԱԶ» 2108-ը. կա 2 զոհ, 1 վիրավոր
     Երեկ՝ մայիսի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 55-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիք մարզի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 35-ամյա Գայ Մխիթարյանի անվամբ գրանցված ВАЗ 2108 մակնիշի 35 DP 956 համարանիշի, Սյունիքի մարզի Ույծ գյուղի բնակիչ, 39-ամյա Կարեն Պողոսյանի վարած ГАЗ 2705 մակնիշի 34 FT 149 համարանիշի և Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչ, 48-ամյա Լյովա Շահվերդյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 34 RC 584 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից:
     Վթարի հետևանքով Լ. Շահվերդյանը, նրա ուղևոր, համագյուղացի՝ 41-ամյա Լավրենտ Սինանյանը տեղում մահացել են, իսկ Կ. Պողոսյանի ուղևոր, Սիսիան քաղաքի բնակիչ, 46-ամյա Հովհաննես Նիկողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն:
     Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են 08-ի վարորդի ինքնությունը: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ բախման հետևանքով 08-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել գազատար խողովակի հենասյանը և հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Արարատի մարզում բախվել են «Գազել»-ը, «ՎԱԶ» 2106-ն ու «ՎԱԶ» 2108-ը. կա 2 զոհ, 1 վիրավոր
Արարատի մարզում բախվել են «Գազել»-ը, «ՎԱԶ» 2106-ն ու «ՎԱԶ» 2108-ը. կա 2 զոհ, 1 վիրավոր
Արարատի մարզում բախվել են «Գազել»-ը, «ՎԱԶ» 2106-ն ու «ՎԱԶ» 2108-ը. կա 2 զոհ, 1 վիրավոր
Արարատի մարզում բախվել են «Գազել»-ը, «ՎԱԶ» 2106-ն ու «ՎԱԶ» 2108-ը. կա 2 զոհ, 1 վիրավոր
4128 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am