Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 23 մայիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Ջինսե կիսաշրջազգեստներն 90-ականներից ի վեր երբեք այսքան նորաձև չեն եղել. ինչպես և ինչի հետ կրել դրանք

20:35, շաբաթ, 13 մայիսի, 2017 թ.
Ջինսե կիսաշրջազգեստներն 90-ականներից ի վեր երբեք այսքան նորաձև չեն եղել. ինչպես և ինչի հետ կրել դրանք

Գարուն-ամառ 2017 սեզոնը դենիմի իսկական պայթյուն բերեց նորաձևության աշխարհ: 20-րդ դարի 90-ականների սկզբից ի վեր երբեք ջինսե հագուստն այսքան պահանջված չէր եղել: Սակայն հարկ է նշել, որ ժամանակակից ջինսերը բավականին տարբերվում են 90-ականների իրենց նախնիներից և այն կրելու որոշակի պայմաններ պետք է պահպանել՝ հնաոճ չերևալու համար:
     Մատիտ-կիսաշրջազգեստ

Մատիտ-կիսաշրջազգեստ
Մատիտ-կիսաշրջազգեստ

     Այս կիսաշրջազգեստները, հատկապես՝ դենիմի կտորից, շատ սիրվեցին ժամանակակից աղջիկների կողմից: Դրանք պարզ են, հարմար ու գեղեցիկ անգամ օֆիսային ոճի մեջ: Դրանց հետ կարելի է համադրել տարբեր գույների դասական վերնաշապիկներ, ինչու չէ նաև դենիմից, էլեգանտ սպիտակ բլուզներ, տոպեր, գունավոր շապիկներ: Ընտրության ազատություն է նաև կոշիկների հարցում:

Արև-կիսաշրջազգեստ

Արև-կիսաշրջազգեստ
Արև-կիսաշրջազգեստ

     Սա ևս բավականին ունիվերսալ հագուստ է, սազում է ինչպես նիհարներին, այնպես էլ թմբլիկներին, թաքցնում է փարթամ ազդրերը, փարթամություն տալիս նիհար կոնքերին: Սազում է թեթև ջեմփերի, վերնաշապիկի կամ էլ նորաձև տոպի հետ:

Մինի-կիսաշրջազգեստ

Մինի-կիսաշրջազգեստ
Մինի-կիսաշրջազգեստ

Դասական կարճ մինի-կիսաշրջազգեստները ջինսե նորաձևության չափորոշիչն են: Բայց այս սեզոնին նորաձև են ոչ միայն կիպ, այլև ալիքավոր ու լայն կտրվածքներով կիսաշրջազգեստները: Նորաձև են հատկապես ասեղնագործած ու ժանյակագործած տարրերով մինի-կիսաշրջազգետսները:

Մաքսի-կիսաշրջազգեստ

Մաքսի-կիսաշրջազգեստ
Մաքսի-կիսաշրջազգեստ

     Դենիմից երկար կիսաշրջազգեստները 2017-ի իսկական հիթն են, որ ռոմանտիկություն են փոխանցում կնոջը: Առաջարկվող ձևերը բազմազան են, համադրվող կոշիկներն ու վերնազգեստները՝ նույնպես:

6828 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am