Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Արդարադատության նոր նախարարի անուններ են շրջանառվում

13:10, կիրակի, 14 մայիսի, 2017 թ.
Արդարադատության նոր նախարարի անուններ են շրջանառվում

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն, ինչպես հայտնի է, չի վերանշանակվի ու գործունեություն կծավալի խորհրդարանում։ Այս օրերին Արդարադատության նոր նախարարի հավանական թեկնածուների անուններն են շրջանառվում: Մասնավորապես, պաշտոնի հավակնորդներն են Աժ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, 5-րդ գումարման Աժ պատգամավոր Հովհաննես Սահակյանը, ՀՀ նախագահի իրավական հարցերով օգնական Հրայր Ղուկասյանը, նախկին դատախազ, նորընտիր պատգամավոր Գևորգ Կոստանյանը, ով հնարավոր է՝ ինքնաբացարկ հայտնի, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և այլք։ Ի դեպ, Զոհրաբյանի մասով ասում են՝ փաստաբանների ծեծկռտուքի հայտնի միջադեպից հետո հնարավոր է` իշխանության պլանները փոխվեն ու կառավարությունում խուսափեն այդ նշանակումից։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
13640 | 1
Facebook