Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հաքերային խոշոր հարձակման մեջ բրիտանական ԶԼՄ-ները ռուսական հետք են տեսնում

11:50, շաբաթ, 13 մայիսի, 2017 թ.
Հաքերային խոշոր հարձակման մեջ բրիտանական ԶԼՄ-ները ռուսական հետք են տեսնում

Բրիտանական ԶԼՄ-ները հաքերային վերջին խոշոր հարձակման մեջ ռուսական հետք են տեսնում, քանի որ Shadow Brokers հաքերային խումբը համակարգիչները վիրուսով վարակել սկսել են ԱՄՆ կողմից Սիրիայի վրա օդային հարձակում իրականացնելուց անմիջապես հետո, ինչը, որոշ մասնագետների կարծիքով, Ռուսաստանի հետ կապերի առկայության մասին վկայություն է: Այս մասին գրում է Telegraph թերթը, որն, ըստ РИА Новости լրատվականի, իր տեսակետները հաստատող ոչ մի փաստարկ չի ներկայացնում:

Բրիտանական պարբերականը մատնանշում է, որ ԱՄՆ կողմից Սիրիայում հրթիռակոծություն իրականացնելուց մեկ օր անց հաքերային խումբը հրապարակում է կատարել` նախազգուշացնելով Թրամփին: Մեկ շաբվաթ անց` ապրիլի 14-ին, Shadow Brokers-ը հաքերային հարձակում է իրականացրել` կիրառելով վնասաբեր ծրագիր, որը ժամանակին մշակել է ամերիկյան Ազգային անվտանգության գործակալությունը: Իրադարձությունների այս հերթագայությունը պատահական չէ, քանի որ հաքերային խումբը կապ ունի Ռուսաստանի հետ:
     РИА Новости-ն նշում է, որ «Կասպերսկի լաբորատորիան» անցած ուրբաթ աշխարհի 74 երկրում հաքերային հարձակման շուրջ 45 հազար փորձ է գրանցել: Հաքերային հարձակումների ամենամեծ թիվը գրանցվել է Ռուսաստանի տարածքում:

9697 | 1
Facebook