Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Կառավարության երեկվա նիստն այնքան էլ հարթ չի անցել. լարվել են Կարեն Կարապետյանի ու Վիգեն Սարգսյանի հարաբերությունները. «Ժամանակ»

10:35, շաբաթ, 13 մայիսի, 2017 թ.
Կառավարության երեկվա նիստն այնքան էլ հարթ չի անցել. լարվել են Կարեն Կարապետյանի ու Վիգեն Սարգսյանի հարաբերությունները. «Ժամանակ»

«Երեկ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը:

Նիստում ներկայացվել են տոնական միջոցառումների վերաբերյալ մի շարք առաջարկություններ, քննարկվել են գերատեսչությունների կողմից այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները։

Մեզ հասած տեղեկություններով՝ այս նիստն այնքան էլ հարթ չի ընթացել: Վարչապետը հայտարարել է՝ ինքը դեմ է, որ հանձնաժողովում դաշնակցականներ ընդգրկվեն: Վարչապետին, սակայն, բավական կոշտ հակադարձել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ հայտարարելով, որ հարցն արդեն որոշված է՝ հանձնաժողովում անպայման կլինեն դաշնակցական նախարարներ»,- գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

7260 | 2
Facebook