Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 25 մայիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությունում է, սպասում է Տարոն Մարգարյանին

22:00, ուրբաթ, 12 մայիսի, 2017 թ.
Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությունում է, սպասում է Տարոն Մարգարյանին
     Ինչպես նախապես հայտարարվել էր, Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության մոտ է՝ պատրաստ բանավիճելու Տարոն Մարգարյանի հետ: Վերջինը, սակայն, այսօր հայտարարել է, որ իր մասնակցության մասին դեռ 10 օր առաջ է խոսել, ու հիմա էլ նույն կարծիքին է։ «Մեր կատարած աշխատանքն ու ծրագրերը մենք ժողովրդին ենք ներկայացնում, բանավեճով չենք ներկայացնում»,- ապրիլի 26-ին ասել էր Մարգարյանը:
     Բանավեճի չկայանալու պատճառների մասին էր մայիսի 11-ին խոսել Արմեն Աշոտյանը՝ տալով հետևյալ մեկնաբանությունը. «Փոստանջյանն ու Փաշինյանը հրապարակային քաղաքական գործիչներ են, իսկ Մարգարյանը՝ քաղաքի մենեջեր է, կառավարիչ ու չի կարելի միևնույն հարթակում համադրել տարբեր տեսակի գործունեությամբ զբաղվող անձանց։ Նույնն է, ոնց որ Փոստանջյանին կամ Փաշինյանին դիսպետչերական գիշերային խորհրդակցության տանենք՝ ձնամաքրման հետ կապված»։
     Հիշեցնենք՝ օրեր առաջ իր ելույթում Նիկոլ Փաշինյանը բացատրել էր, թե ինչու է ՀՀԿ-ն տարբեր պատճառաբանություններով խուսափում հրապարակային բանավեճից․ «ՀՀԿ-ն հասկանում է, որ Տարոն Մարգարյանին ինձ հետ բանավեճի ուղարկելը նշանակում է նրան ուղարկել քաղաքական զոհաբերության, մատաղի՝ անլեզու գառան նման»,- ասել էր Փաշինյանը։
10405 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am