Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 28 հունիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

Արման Հովհաննիսյանը նշում է ծննդյան տարեդարձը

17:30, ուրբաթ, 12 մայիսի, 2017 թ.
Արման Հովհաննիսյանը նշում է ծննդյան տարեդարձը

Բազմաթիվ ուրախ և մեղեդային երգերի կատարող, երգիչ Արման Հովհաննիսյանն ասյօր նշում է ծննդյան տարեդարձը: Արման Հովհաննիսյանը երաժշտական գործունեությունն սկսել է 12 տարեկանից: Երաժշտական կրթությունն ստացել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության և կատարողական արվեստի նախապատրաստական դասընթացներում, կոնսերվատորիայի դասական երաժշտության ամբիոնում (Սարգիս Թորոսյանի դասարան), 2000-04թթ՝. ժողովրդական երգի ամբիոնում` Ռուբեն Մաթևոսյանի դասարանում: Առաջին՝ «Սեր և հայրենիք» ձայնասկավառակը թողարկել է դեռևս ուսանողական տարիներին: 2002-ից սկսել է համերգային բուռն գործունեությունն աշխարհով մեկ: Մենահամերգներով հանդես է եկել ինչպես Երևանում, այնպես էլ` այլ երկրներում: Թողարկել է ավելի քան 15 ձայնասկավառակ, նկարահանել բազմաթիվ տեսահոլովակներ, ձայնագրել զուգերգեր տարբեր երգչուհիների հետ և արժանացել տարբեր մրցանակների: 2012թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:
     Վերջին տարիներին երգիչն ավելի քիչ տեսահոլովակներ է ներկայացնում, բայց շարունակում է համերգային ծրագրերով հանդես գալ ԱՄՆ-ի և Եվրոպայի մի շարք քաղաքներում:

Արման Հովհաննիսյանը նշում է ծննդյան տարեդարձը
Արման Հովհաննիսյանը նշում է ծննդյան տարեդարձը
Արման Հովհաննիսյանը նշում է ծննդյան տարեդարձը
5115 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am