Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 23 հունիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Հետաքրքիր է

Ինչպես մաքրել օրգանիզմը կտավատի փոշու օգնությամբ և նիհարել

18:10, շաբաթ, 13 մայիսի, 2017 թ.
Ինչպես մաքրել օրգանիզմը կտավատի փոշու օգնությամբ և նիհարել

Մարդկային օրգանիզմն իր կենսագործունեության ընթացքում վերամշակում է ավելի քան 100 տոննա ուտելիք և 40 հազար լիտր հեղուկ: Վիճակագրությունը փաստում է, որ այդ ընթացքում աղիներում կուտակվում են միջինում 15 կգ վնասակար նյութեր ու թույներ, ինչը մեծապես վնասում է մեր օրգանիզմը:

Եթե դուք ունեք վատ մարսողություն, հաճախակի փորկապություններ, երիկամային խնդիրներ, ավելորդ քաշ, վատ մաշկ, կասկած, որ արթրիթ ու դիաբետ ունեք, նշանակում է, որ ձեր մարսողական համակարգը սխալ ռեժիմով է աշխատում:

Նման պարագայում կարելի է փորձել հետևյալ ժողովրդական մեթոդը՝ հիմնված կտավատի փոշու վրա: Օրական օգտագործելով մինչև 3 ճաշի գդալ կտավատի փոշի՝ դուք կազատեք աղեստամոքսային համակարգը մակաբույծներից, թույներից, կղանքի չհեռացվող մնացորդներից: Այս փոշին կարգավորում է անգամ նյութափոխանակությունն ու խոլեստերինի քանակը՝ նպաստելով նիհարեցմանը:

Հայտնի է, որ կտավատի փոշին օգնում է նաև այնպիսի հիվանդությունների պարագայում, ինչպիսիք են գաստրիտը, կոլիտը, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցը, բուժում է աղիները:

Մասնագետները մշակել են կտավատի փոշով բուժման 21-օրյա կուրս, որն էլ ներկայացնում ենք ստորև: Անհրաժեշտ է միայն կեֆիր և կտավատի փոշի:

1-ին շաբաթ - խառնեք 1 թեյի գդալ կտավատի փոշին 100 մլ կեֆիրի հետ և խմեք:

2-րդ շաբաթ - խառնեք 2 ճաշի գդալ կտավատի փոշին 100 մլ կեֆիրի հետ և խմեք:

3-րդ շաբաթ - խառնեք 3 ճաշի գդալ կտավատի փոշին 150 մլ կեֆիրի հետ և խմեք:

Պետք է ընդունել առավոտյան, անոթի վիճակում: Կուրսն ընդունելու ընթացքում պետք է խմել նաև օրական 2 լիտրից ոչ պակաս ջուր: Օրգանիզմի մաքրման այս պրոցեսը խորհուրդ է տրվում կիրառել տարվա մեջ մեկ անգամ:

18895 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
The journalists violate the rights of free citizens
The journalists violate the rights of free citizens 22:46, 13.05.2017
Arcvik ays tari haxtelu e Franciayi nerkayacuciche,ALMA-i erge amenalavn e:
Arcviki erge himarutyun e, vat erg entrac,isk et tayfen poxakerneri mi xumb xaytarakner:Amen ur partvelu depqum poxum en patasxanatunerin,hexinaknerin,kazmakerpichnerin,sranq drel en iranc hin poxakernerin xosecnum en vor eranc PR govergen,bayc irakanum nyul e,V A T erg:

Haxtelu e Fransiayi nerkayacuciche amena barcrvoraki tvyalnere ALMA in n en: