Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ում 40 միլիարդ դոլարի ներդրում կկատարի

12:25, ուրբաթ, 12 մայիսի, 2017 թ.
Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ում 40 միլիարդ դոլարի ներդրում կկատարի

Սաուդյան Արաբիան մտադիր է ամերիկյան ենթակառուցվածքային ծրագրերում մոտ 40 միլիարդ դոլարի ներդրում կատարել: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը` հղում անելով իր աղբյուրներին:
     Լրատվականի տվյալներով` միջոցները կտրամադրի Ազգային բարօրության թագավորական հիմնադրամը: Ներդրումների մասին պաշտոնապես հայտարարություն կարվի գալիք շաբաթ` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ` Սաուդյան Արաբիա կատարելիք այցի շրջանակներում:

Սպիտակ տունը հաստատել է այդ հարցով տարվող բանակցությունների մասին տեղեկատվությունը: Նշվել է, որ դրա իրականացման համար պատասխանատու են ԱՄՆ նախագահի փեսան ու նրա օգնական Ջերարդ Քուշները:

13130 | 0
Facebook