Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Իշխանությունը հաշիվները փակել է Աբրահամյանի հետ. «Իրատես»

10:10, ուրբաթ, 12 մայիսի, 2017 թ.
Իշխանությունը հաշիվները փակել է Աբրահամյանի հետ. «Իրատես»

«Իրատես»-ը գրում է․ «Ասում են, թե Հովիկ Աբրահամյանն ստիպված է լինելու շա՜տ երկար ժամանակով գործազուրկի կարգավիճակին համակերպվել։ Նախ` տապալվեց նրա ծրագիրը ընդդիմության, ավելի ճիշտ, «Ծառուկյան» դաշինքի ստվերային կառավարման հարցում, հետո էլ, Բաղրամյան 26-ում կրկին հյուրընկալվելը շա՜տ հեռու է իրականությունից։
     Մնում են նրա թելադրած ինֆորմացիոն արտահոսքերը, իբր, ԱԱԽ քարտուղար են նշանակում, գուցե նաև` վարչապետ։ Իրականում, ասում են, իշխանությունը բոլոր հաշիվները փակել է Հովիկ Աբրահամյանի հետ, և նա կարող է շատ երկար ժամանակ տրամադրել թոռներին կամ էլ ընդդիմության խոպան դաշտում վարուցանք անել։ Թեև դեռ հարց է՝ Հովիկ Աբրահամյանից ընդդիմություն դուրս կգա՞»։
     Մանրամասները՝ թերթի համարում։

4431 | 1
Facebook