Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ճապոնիայում բացվել է աշխարհի ամենաբարձր հեռուստաաշտարակը

15:16, երեքշաբթի, 22 մայիսի, 2012 թ.
Ճապոնիայում բացվել է աշխարհի ամենաբարձր հեռուստաաշտարակը

Ճապոնիայում բացվել է աշխարհի ամենաբարձր հեռուստաաշտարակը` ''Տոկիո Սկայարտի''-ն: Այս իրադարձությունը մեծ աղմուկ է բարձրացրել Ճապոնիայում:

''Տոկիո Սկայարտի''-ն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես ամենաշատ հեռահաղորդակցություն ապահովող աշտարակ: Նրա բարձրությունը 634 մետր է: ''Երկնային ծառ''-ի անտենաներն արդեն փոխանցում են հեռուստատեսային ազդանշաններ, ապահովում բազմաֆունկցիոնալ նավիգացիոն համակարգեր, այլ կերպ ասած` հեռուստաաշտարակից արբանյակներն արդեն սկսել են թվային ազդանշաններ արձակել: Հյուրերի համար առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում 350 և 450 մ բարձրության վրա տեղակայված դիտարկման կետերը: Վերջինի դեպքում վերելակով հնարավոր է բարձրանել մինչև 445 մ, մնացած 5-ն աստիճաններով բարձրանալու ճանապարհն է: Շինարարներն այն անվանել են զբոսանք` երկնքում,- հայտնում է ИТАР-ТАСС-ը:

4218 | 0
Facebook