Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Վերջապես պետք է հասկանալ` 19-րդ դարն անցել է, դուգինները պարտվել են, նրանց խոսքն այլևս ոչ ոքի չի հետաքրքրում». Ազատ Արշակյան

17:25, ուրբաթ, 12 մայիսի, 2017 թ.
«Վերջապես պետք է հասկանալ` 19-րդ դարն անցել է, դուգինները պարտվել են, նրանց խոսքն այլևս ոչ ոքի չի հետաքրքրում». Ազատ Արշակյան

Արցախի 5 շրջանների` Ադրբեջանին հանձման հարցը շարունակում է օրակարգային մնալ` հուզելով շատերին:

Վերջերս ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը ևս Բաքվում անդրադարձել էր այս թեմային` ասելով, որ եթե մոտակա ժամանակներում հաջողվի պայմանավորվածություն ձեռք բերել Արցախի 5 շրջաններն Ադրբեջանին հանձնելու ուղղությամբ, ապա այն շատ կարևոր պահ կլինի ռուս-ադրբեջանական համագործակցությունում: Նա Ռուսաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն ամենամեծ և լուրջ փաստարկն է համարել:
     Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն, անդրադառնալով ռուս քաղաքագետի` Արցախի մասին ունեցած դիրքորոշումներին, համոզմունք է հայտնել, որ նրա կարծիքը վաղուց հնացած, անիմաստ և անհետաքրքիր է քաղաքական ասպարեզում. «Դուգինը հայտնի է որպես շովինիստ, նա անհայրենիք քաղաքական գործիչ է: Ուստի նրա համար միևնույն է` ինչ կլինի: Շրջան հանձնելը նրա համար ուղղակի աշխարհագրական միջավայր է` այստեղից կտրել, այնտեղ դնել, աշխարհը քանոնով գծող քաղաքական վերլուծաբան է: Բայց գլխավորն այն է, որ նա ռուսական իմպերիայի գաղափարախոսներից մեկն է, ուստի նրա համար որևէ նշանակություն չի, թե որևէ տարածք ում է պատկանում: Աշխարհագրությունը նրա համար քաղաքական առևտրի առարկա է: Եվ նրա կարծիքը դասական շովունիզմի, իմպերիալիզմի, 19-րդ դարի իդեալիստ շովինիստի կարծիք է: Դա, որոշ իմաստով, վարկաբեկում է նույնիսկ այսօրվա Ռուսաստանի նեոշովինիստներին, որովհետև շատ հնաոճ է: Նրա կարծիքը ոչ մի իմաստ, նշանակություն և արժեք չունի»:
     Ա. Արաշակյանը նշեց, որ 1921-ի մարտի 16-ին Մոսկվայի կոնֆերանսի պայմանագրով Ղարաբաղը հանձնվել է Ադրբեջանին: Բացի այդ, գույություն ունի 1994-ի զինադադարը, որով այդ տարածքները հայակական Զինված ուժերի կողմից հետ են վերցվել Ադրբեջանից: Այնուհետև, դրա շուրջ ձևավորվել է միջազգային (ինտերնացիոնալ) բանակցային խումբ, որը կոչվում է Մինսկի խումբ` երեք համանախագահներով` Միացյալ նահանգները, Եվրոպան և Ռուսաստանը: «Նրանք, փաստորեն, վերանայել են 1921թ․ մարտի 16-ի պայմանագիրը և հիմա բանակցություններ են ընթանում, թե ինչ կարգավիճակով, ինչ պայմաններով Ղարաբաղը վերադարձնեն Հայաստանին: Եվ, վերջապես, պետք է հասկանալ` մենք 21-րդ դարում ենք, 19-րդ դարն անցել է, «դուգինները» պարտվել են, իմպերիաներ չկան այլևս, նրանք հեռանում են պատմության ասպարեզից, նրանց կարծիքն ու խոսքը ոչ ոքի հետաքրքիր չէ»,- կարծիք հայտնեց մեր զրուցակիցը:

4338 | 1
Facebook