Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոմիությունն առանց վիզայի ռեժիմ է սահմանել Ուկրաինայի համար

14:20, հինգշաբթի, 11 մայիսի, 2017 թ.
Եվրոմիությունն առանց վիզայի ռեժիմ է սահմանել Ուկրաինայի համար

ԵՄ խորհուրդն այսօր վերջնական որոշում է կայացրել Ուկրաինայի հետ առանց վիզայի ռեժիմ հաստատելու մասին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

Եվրոմիությունը հայտարարել է, սակայն, որ այդ որոշումը կարող է չեղարկվել, եթե Ուկրաինայում լուրջ խնդիրներ առաջանան` կապված միգրացիայի և անվտանգության հետ:
     Այժմ ԵՄ որոշումը պետք է ստորագրությամբ հաստատեն Եվրոխորհրադարանի նախագահ Անտոնիո Թայանին և ԵՄ-ն նախագահող Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկաթը: Այնուհետև այդ որոշումը կհրապարակվի Եվրոմիության պաշտոնական հանդեսում ու դրանից 20 օր անց ուժի մեջ կմտնի Ուկրաինայի հետ առանց վիզայի ռեժիմը:
     Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը հայտարարել է, որ իր երկրի բնակիչներն առանց վիզայի ԵՄ երկրներ կարող են այցելել հունիսի 11-ից: Ուկրաինային առանց վիզայի ռեժիմի տրամադրումը Գրոյսմանը համեմատել է Բեռլինյան պատի անկման հետ:

13844 | 0
Facebook