Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ինձ այլ բան է հետաքրքրում` Երևանը լինելու է Հայաստանի մայրաքաղա՞քը, թե՞ ինչ-որ օլիգարխների ֆինանսատնտեսական նստավայրը». Ազատ Արշակյան

17:10, հինգշաբթի, 11 մայիսի, 2017 թ.
«Ինձ այլ բան է հետաքրքրում` Երևանը լինելու է Հայաստանի մայրաքաղա՞քը, թե՞ ինչ-որ օլիգարխների ֆինանսատնտեսական նստավայրը». Ազատ Արշակյան

MAMUL.am-ի թղթակցի զրուցակիցն է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, ՕՐՕ դաշինքի անդամ Ազատ Արշակյանը:
    
    
- Պարոն Արշակյան, մեկ-երկու խոսքով կգնահատե՞ք Հայաստանի ներքաղաքակ իրավիճակը:
    
    
- Ձևավորվում է իշխանություն, այսինքն` երևի առաջին անգամ, անկախացումից հետո, 1990-ի մյուս Գերագույն խորհրդի ընտրություններից հետո, Հայաստանում կա իշխանություն, որտեղ ոչ մի անկախական խորհրդարանում չկա, այսինքն` դա նշանակում է, որ հանրությունը Հայաստանի անկախ պետությանը չի պատկանում, դա, ինչպես ասում են` Եվրասիական սկյութական իշխանություն է. այսպիսի իշխանություն է ձևավորովում: Խորհրդարանում բոլորը ներկայացնում են արդեն ոչ ինքնիշխան պետության իշխանություն: Նրանցից ոչ մեկի ծրագրերում Հայաստանի իշխանությունը վերականգնելու, խորացնելու կամ անվտանգության այլ համակարգեր փնտրելու, կամ տնտեսական, քաղաքական ազատության, ազդեցությունից դուրս գալու, ոչ մի ծրագիր չկա: Դա, իմ կարծիքով, սովորական վասալական, ապազգային իշխանություն է:
    
     - Երևանի ավագանու ընտրություններին պատրաստվող այն ուժերն, որոնք քարոզարշավ են իրականացնում տարբեր համայնքներում, ամեն օր նորանոր խնդիրներ են բացահայտում, խոսում են դրանք վերացնելու մասին: Ի՞նչ եք կարծում, ընտրվելու դեպքում կլուծվե՞ն այդ խնդիրները, հույսեր կապո՞ւմ եք այս ընտրությունների հետ:
    
    
- Ոչ մի հույս էլ չունեմ, որովհետև ինձ համար որևէ նշանակություն չունի, թե ով է ինչ-ինչ փաստաթղթեր ստորագրում, ով է ասֆալտապատելու, կամ աղբահանելու քաղաքը: Դա ինձ չի հետաքրքրում: Ինձ այլ բան է հետաքրքրում` Երևան քաղաքը լինելո՞ւ է Հայաստանի մայրաքաղաքը, թե՞ լինելու է ինչ-որ օլիգարխների ֆինանսատնտեսական նստավայրը: Երևանում նրանք ի՞նչ են ուզում անել:
    
     - Օրինակ, թե «Երկիր ծիրանին», թե «Ելք»-ն ասում են, որ վերջ կդնեն մայրաքաղաքում տիրող կոռուպցիոն երևույթներին, դպրոցներում, մանկապարտեզներում պաշտոնեական դիրքի չարաշահումներին և այլն. կհաջողվի՞ նրանց, կամ ունե՞նք համապատասխան ռեսուրսներ դրանք իրականացնելու:
    
    
- Այդպիսի ցանկություն հայտնելը քաղաքական մանկապարտեզություն է: Խնդիրը պետք է լինի հիմնական: Կարևորագույն խնդիրները պետք է լուծվեն, իշխանության, իշխանափոխության խնդիրը պետք է լուծվի: Եթե գլխավոր խնդիրը չի լուծված, ինչպե՞ս կարող ես կոռուպցիայի դեմ պայքարել: Երբ որ կոռուպցիոներներն են իշխանություն ձևավորում, նրանք հենց իշխանություն են: Ես կարծում եմ, որ այդ երեք ուժերից ոչ մեկն էլ այդպիսի ռեսուրս չունի, որպեսզի Մոսկվայում փոխի իշխանությունը: Ես արդեն ասել եմ՝ Հայաստանն անկախ պետություն չի, Հայաստանը կրկնում է մետրոպոլիայի կանոները: Մետրոպոլիան` Ռուսաստանը, հայտնի է իր կոռումպացված, քրեաօլիգարխիկ համակարգով, մենք այնտեղ պետք է փոխենք, հետո այստեղ, կամ պետք է առանձնանաք, այսինքն` երկու ճանապարհ կա` Մոսկվայում պայքարել հակակոռուպցիոն իշխանության դեմ և փոխել իշխանությունը Մոսկվայում, որպեսզի Հայաստանում փոխվի: Եթե մենք ուզում ենք առանձին վերցրած Հայաստանի Հանրապետությունում փոխել կոռուպցիոն իշխանությունը, վերացնել դա, մենք պետք է առնվազն Հայաստանն անկախացնենք: Ուրեմն չի կարելի պոչից գնալ: Այն ինչ ասում են` մանկամտություն է: Նախ` Հայաստանը անկախացրեք, հետո` Հայաստանը մաքրեք, կամ էլ` Մոսկվան մաքրեք` Հայաստանը կմաքրվի:
    
     - Պարոն Արշակյան, մի փոքր էլ ՕՐՕ դաշինքի անելիքներից խոսենք. այս պահին պասիվություն է նկատվում դաշինքում, մոտ ապագայում ի՞նչ ծրագրեր ունի դաշինքը, ինչո՞վ է զբաղված Սեյրան Օհանյանը:
    
    
- Պաշտոնապես հայտարարված է արձակուրդ: Արձակուրդն անժամկետ է: Բայց հենց որ հարմար առիթ լինի, քաղաքական իրադարձությունները պարտադրեն, այսինքն` ֆորս-մաժորային իրավիճակ լինի, մենք կմտնենք քաղաքականություն, այդպես են հայտարարել ղեկավարները: Իհարկե, որոշ բաներ վերանայվում են, բայց քանի որ կուսակցական չեմ, չեմ կարող ստույգ ասել, թե, օրինակ, «Ժառանգություն»-ում, «Համախբում»-ում կամ մյուս կուսակցություններում ինչ է կատարվում: Միայն գիտեմ, որ ամենքն ինչ-որ վերանայումներ են անում, բայց թե ինչպիսի, կոնկրետ ինֆորմացիա չունեմ:

4290 | 0
Facebook