Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կառավարությունն օպտիմալացում է իրականացնելու դպրոցներում

12:00, հինգշաբթի, 11 մայիսի, 2017 թ.
Կառավարությունն օպտիմալացում է իրականացնելու դպրոցներում

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի ընթացքում կրթության և գիտության նախարարությանը հանձնարարել է 15 օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկացնել քաղաքային դպրոցների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ` բացառելով երկրորդ հերթը։
     «Ակնհայտ է, որ անհրաժեշտ են կառուցվածքային ու բովանդակային բարեփոխումներ և հանրակրթությունում, և միջին մասնագիտական կրթության համակարգում»,- ասաց վարչապետն ու կրթության և գիտության նախարարին հանձնարարեց մեկ ամսվա ընթացքում կառավարության աշխատակազմ ներկայացնել նաև նախնական, արհեստագործական, միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների օպտիմալացման, խոշորացման վերաբերյալ նախագիծ:

9375 | 1
Facebook