Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ավստրիայում ներգաղթյալին ցմահ ազատազրկման են դատապարտել Սիրիայում ռազմական հանցագործությունների համար

11:25, հինգշաբթի, 11 մայիսի, 2017 թ.
Ավստրիայում ներգաղթյալին ցմահ ազատազրկման են դատապարտել Սիրիայում ռազմական հանցագործությունների համար

Ավստրիայից քաղաքական օգնություն խնդրած ներգաղթյալը հենց այդ երկրում դատապարտվել է ցմահ ազատազրկման Սիրիայում կատարած ռազմական հանցագործության՝ 20 մարդու սպանության համար:

27-ամյա տղամարդը մեղավոր է ճանաչվել անզեն կամ էլ վիրավոր զինվորների վրա կրակ բացելու համար: Ներգաղթյալը հերքում է իր հանդեպ մեղադրանքները:

Հայտնի է, որ ներգաղթյալն, ում անունը չի հրապարակվում, ինքն է անցյալ տարի պատմել ավստրիական կենտրոնի իր հարևաններին, որ պատերազմել է իսլամիստական ապստամբ խմբավորումներից մեկի կազմում՝ կառավարական զորքերի դեմ ու սպանել նրանց զինվորներին:

Der Standard-ի տվյալներով՝ խոսքը պակիստանցի փախստականի մասին է, ով մեծացել է Հոմսի ճամբարում:

Նշենք, որ անզեն ու վիրավոր զինվորների սպանությունն արգելված է Ժնևյալ կոնվենցիայով:

7834 | 0
Facebook