Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հնդկաստանում պատը փլվել է հարսանքավորների վրա, կա ավելի քան 20 զոհ

10:25, հինգշաբթի, 11 մայիսի, 2017 թ.
Հնդկաստանում պատը փլվել է հարսանքավորների վրա, կա ավելի քան 20 զոհ

Հնդկաստանի արևմուտքում հարսանեկան արարողության ժամանակ հյուրերի վրա է փլվել շինության պատն, ինչի հետևանքով 24 մարդ է զոհվել, հայտնում է տեղի ոստիկանությունը: Զոհերի թվում կան երեխաներ: Եվս 26 մարդ վնասվածքներ է ստացել, նրանցից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է:
     Ռաջաստան նահանգի իշխանության ներկայացուցիչը պատմել է, որ արարողության ժամանակ ավազե փոթորիկ է սկսվել, հարսանքավորները պատսպարվել են ծածկի տակ, որի 4 մետրանոց պատն էլ փլվել է քամուց:
     Նշենք, որ շինությունների փլուզումը հաճախադեպ երևույթ է Հնդկաստանում:

8828 | 0
Facebook