Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Սագամաշկի նշանակությունը մարդկային օրգանիզմի համար

23:10, չորեքշաբթի, 10 մայիսի, 2017 թ.
Սագամաշկի նշանակությունը մարդկային օրգանիզմի համար

Մարդու մաշկը, բացառությամբ ներբանների ու ափերի, բաղկացած է բազմաթիվ մազային ֆոլիկուլներով, իսկ ամեն մի ֆոլեկուլը՝ մկաններով, որոնք բարձրացնում են մազերը: երբ մկանները կծկվում են, վերին էպիթելում առաջանում են մանր բրգիկներ, որոնք էլ մենք անվանում ենք սագամաշկ: Անգամ եթե մաշկը հարթ է, այսինքն՝ տվյալ հատվածում ֆոլիկուլներից մազեր չեն աճում, միևնույն է, մկանները նույն կերպ են գործում: Սագամաշկն ի հայտ է գալիս այն պահին, երբ վտանգ է առաջանում: Կա կարծիք, որ այդ ռեֆլեքսը մարդուն փոխանցվել է նախնի համարվող կապիկներից է,, որոնք մազերը վեր բարձրացնելով փորձել են ավելի խոշոր երևալ, քան իրականում են ու իրենց ահասարսուռ տեսքով վախեցնել թշնամուն:
     Բացի այդ, բարձրացած մազերի միջև օդային շերտ է գոյանում, որը մաշկին մոտ չի թողնում ցուրտը կամ շոգը: Ճիշտ է, մարդը բրդով չի ծածկված, սակայն ռեֆլեկտորային հիշողությունը պահպանվել է: Ի դեպ, առանց բրդի էլ սագամաշկը պաշտպանում է ցրտից, քանի որ մազապարկերի մկանները բարձրանալիս լարվում են ու ջերմություն են անջատում:

30089 | 0
Facebook