Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ինտեր»-ը պաշտոնանկ է արել գլխավոր մարզչին

12:05, չորեքշաբթի, 10 մայիսի, 2017 թ.
«Ինտեր»-ը պաշտոնանկ է արել գլխավոր մարզչին

Միլանի «Ինտեր»-ը պաշտոնանկ է արել թիմի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիին։ Հիշեցնենք, որ մասնագետը գլխավորել էր «Ինտերը»-ը 2016-ի նոյեմբերին՝ փոխարինելով Ֆրանկ Դե Բուրին։ Պիոլիի պայմանագիրը նախատեսված էր մինչև 2018 թվականը, սակայն ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել հեռացնել մարզչին՝ ոչ բավարար արդյունքների պատճառով։ Նշենք, որ «Ինտեր»-ն Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում ընթանում է 7-րդ հորիզոնականում։ Մինչ մրցաշրջանի ավարտը գլխավոր մարզչի պարտականությունները կատարելու է Ստեֆանո Վեչին, ով մինչ այս գլխավորում էր երիտասարդական թիմը։

8667 | 0
Facebook