Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ավստրալիայի խորհրդարանում կին քաղաքական գործիչը կրծքով կերակրել է երեխային

11:35, չորեքշաբթի, 10 մայիսի, 2017 թ.
Ավստրալիայի խորհրդարանում կին քաղաքական գործիչը կրծքով կերակրել է երեխային

Սենատոր Լարիսա Ուոթերսը դարձել է առաջին կին քաղաքական գործիչն, ով իր երեխային կրծքով կերակրել է Ավստրալիայի խորհրդարանում: Կանաչների կուսակցության անդամը երկու ամսական դստերը կերակրել է երեքշաբթի քվեարկության ժամանակ:
     Հիշեցնենք, որ Ավստրալիայի խորհրդարանը կին պատգամավորներին թույլ է տվել նիստերի ժամանակ կրծքով կերակրել իրենց մանկահասակ երեխաներին: Խորհրդարանի ներկայացուցիչների պալատի ղեկավար Քրիսթոֆեր Փայնը «ծերացած» էր անվանել հին օրենքը, որով արգելվում էր երեխաների հետ ներկայանալ նիստերին: «Ես ցանկանում եմ, որ ավելի շատ կանայք գան աշխատանքի, ու ես չեմ ցանկանում, որ հին օրենքները ետ պահեն նրանց»,- ասել է Փայնը: Կրծքով կերակրելու պաշտոնական թույլտվություն Ավստրալիայում տրվել է 2015թ. սկանդալից հետո, երբ նախարար Քեյլի Օ՛Դվաերին առաջարկել էին կթել կաթը, որպեսզի կարողանա առանց ընդմիջումների կատարել գործառույթները խորհրդարանում:

8438 | 0
Facebook