Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աֆրիկայում ՄԱԿ-ի խաղաղապահների մարմիններ են հայտնաբերվել

11:10, չորեքշաբթի, 10 մայիսի, 2017 թ.
Աֆրիկայում ՄԱԿ-ի խաղաղապահների մարմիններ են հայտնաբերվել

Կենտրոնական Աֆրիկյան Հանարապետությունում ՄԱԿ-ի 3 խաղաղապահի մարմին է հայտնաբերվել. նրանք մինչ այդ համարվել են անհետ կորած: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով կազմակերպության տարածաշրջանային ներկայացուցչությանը:
     Ավելի վաղ հաղորդվել է, որ անհայտ անձինք հարձակում են գործել «Կապույտ սաղավարտների» ջոկատի վրա, ինչի արդյունքում զոհվել էր 1 խաղաղապահ, 8 մարդ վիրավորվել էր, 4 մարդ` անհետ կորել:
     ՄԱԿ-ի տվյալներով` հարձակումը տեղի է ունեցել Յոգոֆոնգո քաղաքի շրջանում: Այն կազմակերպվել է քրիստոնեական աշխարհազորայինների կողմից:
     Նշվում է, որ 1 խաղաղապահ դեռևս համարվում է անհետ կորած:

9308 | 0
Facebook