Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Արևմտյան պատժամիջոցները չեն անդրադարձել ռուսական նավթարդյունաբերության վրա». Wall Street Journal

12:45, երեքշաբթի, 09 մայիսի, 2017 թ.
«Արևմտյան պատժամիջոցները չեն անդրադարձել ռուսական նավթարդյունաբերության վրա». Wall Street Journal

Ռուսաստանի նավթային ոլորտը չի տուժել 2014թ. Միացյալ Նահանգների և Եվրոմիության կողմից այդ երկրի հանդեպ կիրառված պատժամիջոցների արդյունքում: Այս մասին գրում է Wall Street Journal լրատվականը:
     2016թ. Ռուսաստանում նավթի արդյունահանումը կազմել է օրական 11 միլիոն բարել, այդպիսով, վերջին 10-ամյակում հասնելով ռեկարդային ցուցանիշի, նշում է լրատվականը:
     Լրատվականը նկատում է, որ պատժամիջոցների հետևանքով տուժել է ամերիկյան ExxonMobil նավթային ընկերությունը: Ընթացիկ տարվա ապրիլին Դոնալդ Թրամփի վարչակազմը մերժել է նավթային ընկերության խնդրանքը` «Ռոսնեֆտ»-ի հետ ունեցած համատեղ ծրագրերը սահմանափակումների ցուցակից հանելու մասին: Խոսքը վերաբերում է Սև ծովում նավթահանքերի համատեղ հարստացմանը:

Այդպիսով, ExxonMobil-ին չի հաջողվել ամրապնդվել Սև ծովում վերջին նավթահանքերից մեկում և պահպանել մրցակցային առավելությունը:
     Միևնույն ժամանակ, չնայած պատժամիջոցներին` Եվրոմիությունն իր էներգետիկ կազմակերպություններին մեծ ազատություն է տվել Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում: Այսպես, British Petroleum-ին թույլ է տրվել պահպանել «Ռոսնեֆտ»-ի` իրեն պատկանող մոտ 20% բաժնետոմսերը:
     ՌԴ հանդեպ պատժամիջոցների հարցում միասնական մոտեցման բացակայությունը հարցականի տակ են դրել դրանց արդյունավետությունը, եզրահանգել է լրատվականը:

12976 | 0
Facebook