Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Միսիսիպիի համալսարանի տարածքում գտնվել են 7000 հանգուցյալի մնացորդներ

00:10, չորեքշաբթի, 10 մայիսի, 2017 թ.
Միսիսիպիի համալսարանի տարածքում գտնվել են 7000 հանգուցյալի մնացորդներ

ԱՄՆ-ում Միսիսիպիի համալսարանի կամպուսի տարածքում հայտնաբերվել են 7000 մարդու մնացորդներ: Հուղարկավորումների ընդհանուր մակերեսը կազմում է 8 հա: Մահացածների այս մեծ քանակությունը պայմանավորված է նախկինում այս տարածքում հոգեբուժարանի առկայությամբ: Հիվանդներին մահից հետո թաղել են հենց այստեղ:
     Բոլոր մարմինները վերահուղարկավորելու համար իշխանությունն ստիպված է լինելու ծախսել 21 միլիոն դոլար: Որպես այլընտրանք՝ առաջարկվում է վերահուղարկավորումն իրականացնել համալսարանի ջանքերով, ինչը 8 տարվա ընթաքցում տարեկան կարժենա մոտ 400 հազար դոլար: Նախատեսված ծախսերի մեջ կներառվեն նաև հուշարձանի և լաբորատորիայի շինարարությունները, որտեղ ուսանողները կարող են ուսումնասիրել մահացածների մարմնամնացորդներն ու պահպանված իրերը:

11433 | 0
Facebook