Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

ՀՀԿ-ն կորոշի, թե ծառուկյանականներից ով կպահի մանդատը

11:15, երեքշաբթի, 09 մայիսի, 2017 թ.
ՀՀԿ-ն կորոշի, թե ծառուկյանականներից ով կպահի մանդատը
     «Ծառուկյան» դաշինքի թեկնածուների շուրջ ստեղծված աղմուկը նոր զարգացումներ կստանա ԱԺ առաջին նիստի ժամանակ: Ինչպես հայտնի է, ինքնաբացարկի դիմում ներկայացրած 23 անձանցից 12-ը դիմել էին ԿԸՀ` դրանք չեղարկելու պահանջով. 8-ի դիմումը բավարարվել էր, այսինքն՝ նրանք մանդատ էին ստացել, բայց, պարզվում է՝ հարցն այսքանով չի ավարտվել: Ասում են՝ հիմա էլ նրանց կեսի ըմբոստությունն է մարել. հանդիպել են Ծառուկյանի հետ ու հայտարարել, թե Աժ առաջին նիստին հրաժարվելու են մանդատից: Մանդատը վայր դնելու պատրաստակամություն են հայտնել Վահան Կարապետյանը, Արարատ Զուրաբյանը, Նապոլեոն Ազիզյանը, որից էլ ի դեպ սկսվել էր աղմուկը: Երբ ԿԸՀ-ն հրապարակել էր ինքնաբացարկ ներկայացրած թեկնածուների ցանկը, Ազիզյանը հայտարարել էր, թե ինքը տեղյակ չէ, ոչ ոք չի կարող իրենից վերցնել մանդատը, մինչև վերջ կպայքարի և այլն: Իսկ հիմա ասում է՝ «Ծառուկյանի ցավը տանեմ, պատրաստ եմ մանդատս դնել նրա ոտքերի առաջ»: Սկզբում լուրեր էին տարածվել, թե 23 անձինք «քցել» են Ծառուկյանին, որն աստղաբաշխական գումարներ է դրել, բայց նրանք իրենց խոստացած ձայների չնչին մասն անգամ չեն ապահովել, ուստի առաջնորդը որոշել է չընդգրկել նրանց ցուցակում: Հետո լուրեր տարածվեցին, թե «Ծառուկյան» դաշինքի թեկնածուները, հրաժարվելով ԿԸՀ ներկայացված ինքնաբացարկի դիմումներից և Ծառուկյանի կամքին դեմ գնալով ստանալով մանդատներն, ուղղորդվել են ՀՀԿ-ի կողմից և ԱԺ-ում համագործակցելու են այդ ուժի հետ։ Ու քանի որ վերջին տարբերակը հնչեղություն ձեռք բերեց, ասում են՝ իր անունը մաքրելու համար Սերժ Սարգսյանը հանձնարարել է Ծառուկյանին մինչև վերջ հետ ստանալ 8-ի մանդատներն՝ ապացուցելով, թե ինքը կապ չունի սկանդալի հետ և որ նրանք ուղղորդվում են Ծառուկյանին թուլացնել ցանկացող մարդկանց կողմից:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
13165 | 3
Facebook