Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանը ներկայացրել է աշխարհի ամենամեծ հիդրոինքնաթիռը

18:10, կիրակի, 07 մայիսի, 2017 թ.
Չինաստանը ներկայացրել է աշխարհի ամենամեծ հիդրոինքնաթիռը

Չինաստանը Չժուհայ քաղաքում իրականացրել է աշխարհի ամենամեծ հիդրոինքնաթիռի՝ AG600-ի ղեկային փորձարկումները: Այն արտադրել է China Aviation Industry General Aircraft ընկերությունը: Ինքնաթիռի երկարությունը հասնում է 37 մետրի, թևերի բացվածքը՝ 38,8 մետրի, թռիչքային առավելագույն զանգածը՝ 53,5 տոննա: Այն հիմնականում նախատեսված է փրկարարական գործողությունների և հրդեհաշիջման համար: 20 վայրկյանում կարող է հավաքել մինչև 12 տոննա ջուր: Բացի այդ, կարող է հավաքել նման 20 տոննա ջուր՝ առանց նախորդները թափելու:

Այս ինքնաթիռն առաջին թռիքչը կիրականացնի այս տարվա մայիսի վերջին, իսկ ջրի վրա փորձարկումները տեղի կունենան տարվա երկրորդ կեսին: Արդեն ստացվել են 17 պատվերներ:

Չինաստանը ներկայացրել է աշխարհի ամենամեծ հիդրոինքնաթիռը
11468 | 0
Facebook