Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոհանձնաժողովի ղեկավարը վեհաժողովին ներկայացել է հարբած վիճակում

16:10, ուրբաթ, 05 մայիսի, 2017 թ.
Եվրոհանձնաժողովի ղեկավարը վեհաժողովին ներկայացել է հարբած վիճակում

Եվրոհանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Ժնևում անցկացվող վեհաժողովին ներկայացել է հարբած վիճակում: Այդ մասին հայտնում է The Sun լրատվականը՝ հղում անելով ժնևյան քաղաքական շրջանակներում իր աղբյուրներին:

Ժնևում վեհաժողովի ժամանակ քննարկվում էր Կիպրոսի քաղաքական և տնտեսական իրավիճակը:

Լրատվականի տեղեկություններով՝ 62-ամյա Յունկերը քաղաքական հանդիպման ժամանակ տարօրինակ շարժումներ է արել, երբեմն բախվել է կողքով անցնող մարդկանց և տեղադրված կահույքին, առանց առիթի ժպտացել է, թեժ վիճել ծանոթ քաղաքական գործիչների հետ և չափազանց ջերմ է պահել իրեն օգնականների հետ:

Հիշեցնենք, որ 2015 թվականի մայիսին Յունկերի հետ նման սկանդալ էր տեղի ունեցել Լատվիայում մամուլի ասուլիսից առաջ: Տեսնելով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին՝ Եվրոհանձնաժողովի նախագահը բարձր ասել էր «Բռնապետն է գալիս», իսկ այնուհետև թփթփացրել էր նրա այտին: Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Գարսիա-Մարգալյոյին նա ողջունել էր ռազմական ողջույնով, չնայած նա բանակի հետ ոչ մի կապ չունի:

Եվրոհանձնաժողովի ղեկավարը վեհաժողովին ներկայացել է հարբած վիճակում

10580 | 0
Facebook