Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ուստա՜, Համոն փողը չի տվել»․ Արամ Սարգսյանը՝ հետընտրական զարգացումների մասին

16:15, հինգշաբթի, 04 մայիսի, 2017 թ.
«Ուստա՜, Համոն փողը չի տվել»․ Արամ Սարգսյանը՝ հետընտրական զարգացումների մասին

«Ինչպիսին ընտրություններն էին, այնպիսին էլ դրա հետևանքներն են` բազար, շուկայական հարաբերություններ, ինչպես էն հայտնի ֆիլմում` «Ուստա՜, Համոն փողը չի տվել»… Այս դեպքում չգիտեմ՝ ովքեր չէին տվել, ինչի համար էլ նրանց դուրս էին թողնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպանն` անդրադառնալով Ծառուկյան դաշինքի ինքնաբացարկի դիմումների պատմությանը՝ կարծիք է հայտնել Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` հավելելով, որ այս երևույթը հետևանք է նրա, որ համակարգն է ամբողջովին այդպիսին: «Ես այստեղ ռեալ խորհրդարան չեմ տեսնում և այդպիսի խորհրդարանին իշխանություն հանձնելը երևի հանցանք է: Այնտեղ մարդիկ են, ովքեր եկել են ոչ թե գաղափարի, ոչ թե ծրագրի, ոչ թե իրական մի լուրջ գործ անելու, այլ տանիք ունենալու համար»,- շարունակեց ՀԴԿ նախագահը:
     Ծառուկյան դաշինքի անդամների ինքնաբացարկի միջադեպի հետ կապված շարունակեց, որ այստեղ «ՀՀԿ-ի մատը» չի տեսնում», ընդամենը կարծում է, որ Ծառուկյանը փորձել է ավելի արժանավորներին անցկացնել, իսկ նրանք, ովքեր իրեն պետք չէին, անտեսել է:
     Արդյոք ԲՀԿ-ն այդ տեսքով կարո՞ղ էր իշխանությանը վտանգ սպառնալ, Ա. Սարգսյանն ասաց. «Նրանցից ի՞նչ վտանգ, նրանց կեսից ավելիի ագանունները ես առաջին անգամ էի լսում: Ո՞ւր էր էնտեղ քաղաքական դեմք, կամ ինչ-որ լուրջ մասնագետ, որից վտանգ սպասեին: Պարզապես, որտեղ չկա քաղաքական հենք, նման բաներ կլինեն։ Սերժ Սարգսյանը շախմատի իր պարտիան շարունակում է»:
     Այսպիսի իրավիճակ, ըստ Ա. Սարգսյանի, ոչ միայն ԲՀԿ-ի մոտ է լինելու, այլև ՀՀԿ-ի, որովհետև «Հանրապետականում» նույնպես դժգոհության ալիք է բարձրանում: «Ես մի անգամ արդեն ասել եմ` 40 թեկնածուներով նրանք ապահովեցին 700 հազար ձայն և Կարեն Կարապետյանն այստեղ այլևս ֆիգուր չի: Նրա շնորհիվ չտվեցին այդ ձայները, ձայները տվեցին կոնկրետ այդ 40 անձերը»:
     Հարցին, թե այսպիսի ԱԺ-ով և Սահմանադրությամբ ինչի առջև կարող ենք կանգնել, բանախոսն, ասաց, որ իր կարծիքով, ընդհանրապես պետք է փոխել այդ Սահմանադրությունը, որովհետև այն ժողովրդի քվեն չի ստացել. «Երկրորդ` եթե այսպես շարունակվի, ներքին բախումներն ավելի են շատանալու, քանի որ մարդիկ նյութական բարիք են կիսում, նրանք չեն եկել այնտեղ աշխատելու»:
     Ա. Սարգսյանը կարծում է, որ Կարեն Կարապետյանը կպաշտոնավարի մինչև տարվա վերջ, եթե, իհարկե, ֆորսմաժորային իրավիճակ չլինի:

4460 | 0
Facebook