Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Ոչ ոք չի մոռացվում, ոչ ոք չի պատժվում

15:05, հինգշաբթի, 04 մայիսի, 2017 թ.
Ոչ ոք չի մոռացվում, ոչ ոք չի պատժվում
     ՀՀ նախագահը գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովին երեկ ազատեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից՝ արձակելով նաև զինվորական ծառայությունից։ Ասում էին՝ թեև պատճառաբանություն չէր նշվում, բայց լուրեր կային, որ պաշտոնանկությունը կապված է ապրիլյան քառօրյա պատերազմից հետո համակարգում բարձրացված խնդիրների, չարաշահումների ու յուրացումների հետ։ Շատերը նույնիսկ ողջունում էին Սերժ Սարգսյանի այդ հրամանագիրը՝ հույսով, որ նրա անվան հետ կապված դեռ նոր բացահայտումներ կլինեն։ Այսօր, սակայն, հայտնի դարձավ, որ վարչապետի որոշմամբ Ապրիամովը նշանակվել է Արտակարգ իրավիճակների փոխնախարար։ Այլ կերպ ասած՝ քննադատված պաշտոնյային աշխատանքից ազատելն ու որոշ ժամանակ անց կրկին պաշտոնի նշանակելու ավանդույթը դեռ շարունակվում է։
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
15592 | 0
Facebook