Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Համակենտրոնացման ճամբարում էլ կային որոշակի միջոցներ, որոնցով խրախուսում էին կալանավորների մի խմբի` մյուսների նկատմամբ բռնություն կիրառելու համար». Ա. Սաքունցը` ՊՆ ծրագրերի մասին

17:15, հինգշաբթի, 04 մայիսի, 2017 թ.
«Համակենտրոնացման ճամբարում էլ կային որոշակի միջոցներ, որոնցով խրախուսում էին կալանավորների մի խմբի` մյուսների նկատմամբ բռնություն կիրառելու համար». Ա. Սաքունցը` ՊՆ ծրագրերի մասին

«Իշխանությունը, երբ որ նման խայտառակ ընտրություններ է կազմակերպում ընտրողների կամքի, ազատ արտահայտման նկատմամբ և համատարած ու համակարգված զանգվածային ճնշում է գործադրում, քաղաքացին պարզապես ազատ չէ իր ընտրությունը կատարելու հարցում և գտնվում է ստրկացված հպատակի կարգավիճակում: Եվ այսպիսի ֆեոդալական կարգերի պարագայում նման ծրագրերի առաջարկումը շատ նման է ճորտերից ընտրել ավելի ավագ ճորտերին և որոշակի փոխհատուցում տալ համակարգին, կամ ֆեոդալին կամ ճորտատիրոջը` լրացուցիչ ծառայության մատուցման դիմաց: Սա է ամբողջ էությունը: Եվ արհեսատականորեն տարանջատել ամբողջ իրավիճակը և ողջունել ինչ-որ ծրագրերի, դա անհեթեթություն է, եթե չասեմ տարրական անգրագիտություն»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում գնահատելով ՀՀ պաշտպանության նախարարի վերջին երկու ծրագրերը` «Պատիվ ունեմ» և «Ես եմ», կարծիք հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
     Նրա խոսքով` համակենտրոնացման ճամաբարում էլ որոշակի խրախուսական միջոցների էին դիմում խրախուսելու համար կալանավորների մի խմբի` մյուսների նկատմամբ բռնություն, ճնշում և վերահսկողություն կիրառելու հարցում: «Բայց այդ խրախուսանքի արժանացածները, որոնք որոշակի թվացյալ արտոնյալ վիճակներ էին ձեռք բերում, իրենք էլ էին հանդիսանում կալանավորներ»,- ասաց Սաքունցը` հավելելով, որ դա «իմիտացիոն մոտեցում է», որն իր ողջ էությամբ հակամարդկային է:
     Ի դեպ, մեր թղթակցի հետ զրույցում «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն` անդրադառնալով վերնոշյալ ծրագրերին, նշել էր, որ գոյություն ունեցող կարծիքները, թե փողով փորձում են գայթակղել աղքատ ժողովրդին, շատ «պրիմիտիվ են»: Նա նշել էր, որ անհրաժեշտություն է տեսնում փոխելու մարդկանց մտածելակերպը, մոտեցումը և առհասարակ աշխարհայացքը ցանկացած երևույթի նկատմամբ:

4093 | 0
Facebook