Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աշտարակում ուսուցիչները գործադուլ են հայտարարել

13:05, հինգշաբթի, 04 մայիսի, 2017 թ.
Աշտարակում ուսուցիչները գործադուլ են հայտարարել

Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի ուսուցչական կազմը գործադուլ և դասադուլ է հայտարարել, այս մասին տեղեկացնում է դպրոցի ուսուցիչներից Արմեն Գրիգորյանը: Վերջինի խոսոքով՝ բողոքի նպատակն է բարձրաձայնել դպրոցի հիմնանորոգման և վերանորոգման խնդիրները։ «Սա նախազգուշական գործադուլ է: Մենք երկու պահանջ ունենք` դպրոցի անհապաղ վերանորոգում և հիմնանորոգում, ուսումնադաստիարակչական գործընթացը պատշաճ կազմակերպելու հնարավորության ընձեռում։ Մասնաշենքը շատ փոքր է և դասասենյակները չեն բավարարում աշակերտներին»: Գրիգորյանը տեղեկացրեց, որ վերջերս աշակերտներից մեկի ծնողը դիմել է վարչապետին բաց նամակով, բայց իրենց տեղեկացրել են, որ այս տարի շինարարակական աշխատանքներ չեն իրականացվելու․ 2018-ին նոր կպատվիրվի դպրոցի նորոգման նախագիծ, որից հետո կորոշեն շինարարություն իրականացնելու ժամկետները: «Այս պատճառով ենք մենք դիմել նմանատիպ կտրուկ քայլերի և այդ քայլերը շարունակական բնույթ են կրելու»:

5168 | 0
Facebook