Խնդրում ենք սպասել...

Միջազգային

8 երեխայի սպանած ավստրալուհին պատասխանատվության չի ենթարկվի

12:35, հինգշաբթի, 04 մայիսի, 2017 թ.
8 երեխայի սպանած ավստրալուհին պատասխանատվության չի ենթարկվի

Ավստրալիայի բնակչուհի 40-ամյա Ռայնա Թայդեն, ով 2014թ. սպանել է իր 4 որդուն, 3 դուստրերին ու զարմուհուն, դատարանի առջև չի կանգնի ու քրեական պատասխանատվության չի ենթարկվի: Նա հոգեկան հիվանդ է ճանաչվել:

Թարդենն այժմ գտնվում է հոգեկան հիվանդների համար նախատեսված հոտուկ կլինիկայում:

BBC-ն հիշեցնում է, որ նրա կողմից սպանված երեխաների տարիքը չի գերազանցել 14 տարին: Հաղորդվում է, որ կնոջ հոգեկան վիճակը վատթարացել է սպանությունից մի քանի ամիս առաջ: Թայդեն իրեն «ընտրյալ» է համարել ու վստահ է եղել, որ պարտավոր է իրեն ու շրջապատող բոլոր մարդկանց ազատել սատանաներից: Նա պատմել է, որ թռչուններն իրեն հուշել են, որ պարտավոր է սպանել երեխաներին` նրանց ազատելու համար: Ըստ հոգեբույժների` Թայդենն «ապոկալիպտիկ զառնացանք» անվանումն ունեցող հոգեկան խանգարումն ունի:

Տունը, որտեղ տեղի է ունեցել ոճրագործությունը, քանդվել է, նրա տեղում այգի է կառուցվել:

8841 | 0
Facebook