Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կինն 9 հազար դոլար է կերել` նախկին ամուսնու հետ գումարը չկիսելու համար

21:15, հինգշաբթի, 04 մայիսի, 2017 թ.
Կինն 9 հազար դոլար է կերել` նախկին ամուսնու հետ գումարը չկիսելու համար

Կոլումբիայի բնակչուհին 9 հազար դոլար է կերել, որպեսզի չկիսի այդ գումարը նախկին ամուսնու հետ: Այս մասին հայտնում է Սանթանդեր նահանգի դատախազությունը: Նշվում է, որ 28-ամյա կինը 90 հատ 100 դոլարանոց թղթադրամ է կերել:
     Հաղորդվում է, որ կինը բաժանվել է իր ամուսնուց ու ցանկացել է մեկնել Պանամա` այնտեղ բնակություն հաստատելու: Նա որոշել է ուտել ամուսնու հետ համատեղ կյանքի ընթացքում հավաքած խնայողությունները, որպեսզի չկիսի այդ գումարը:
     Արդյունքում կինը հայտնվել է հիվանդանոցում, որտեղ բժիշկները հանել են նրա ստամոքսից թղթադրամները: Նա սակայն դժգոհել է` բողոքելով, թե բժիշկները կարողացել են անվնաս հանել միայն 5.7 հազար դոլարը: Մնացած գումարն ստամոքսում գտնվելու ժամանակ «փչացել» է: Իրավապահնները կնոջը ոչ մի մեղադրանք չեն ներկայացրել, քանի որ գումարն ստացված է եղել օրինական ճանապարհով` նախկին զույգի կողմից բաժնետոմսերի վաճառքի արդյունքում:

11543 | 0
Facebook