Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Բանանը տրամադրություն է բարձրացնում

02:05, կիրակի, 07 մայիսի, 2017 թ.
Բանանը տրամադրություն է բարձրացնում

Լավ տրամադրության սննդակարգում կարևոր են նաև մրգերը, բանջարեղենը, քաղցրավենիքը: Այս առումով առանձնահատուկ դեր ունի շոկոլադը, որն էնդորֆին հորմոն է պարունակում, ինչը պարգևում է հաճելի զգացողություն: Պարզվում է՝ շոկոլադից ոչ պակաս արդյունավետ է նաև բանանը, հատկապես տոֆու պանրի հետ համատեղելիս: Բանանը պարունակում է տրիպտոֆան տեսակի սպիտակուց, որը մեր օրգանիզմը վերածում է սերոտոնինի` երջանկության հորմոնի: Սերոտոնինի ակտիվության բարձրացումն ուղեղային կենտրոնական հատվածներում նպաստում է տրամադրության բարձրացմանը: Բացի տրամադրությունից սերոտոնինը պատասխանատու է ինքնատիրապետման և հուզական կայունության համար: Այն կառավարում է սթրեսային հորմոնների` ադրենալի և նորադրենալինի ընկալունակությունն ուղեղային ռեցեպտորների կողմից:

24358 | 5
Facebook