Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ուղիղ միացում՝ նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստից

10:00, հինգշաբթի, 18 մայիսի, 2017 թ.
Ուղիղ միացում՝ նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստից
     Մեկնարկում է ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքում ձևավորված նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը։ Անդրանիկ նիստը կվարի ազգային փոքրամասնության ներկայացուցիչ, քուրդ պատգամավոր Կնյազ Հասանովը, քանի որ նա տարիքով ամենամեծ պատգամավորն է: Դա ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջն է: Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
     Նոր խորհրդարանն ունի 105 պատգամավոր, որտեղ գործելու է 4 խմբակցություն՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք և ՀՅԴ:
     Խորհրդարանի առաջին նիստում փակ գաղտնի քվեարկությամբ կընտրվեն Ազգային ժողովի նախագահն ու փոխնախագահները․ փոխնախագահներից մեկն ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ է լինելու։
     Նկատենք, որ նոր գումարման խորհրդարանի առաջին նիստը միակ օրն է, երբ բոլոր պատգամավորներին միաժամանակ տեսնում ենք դահլիճում:
     Հիշեցնենք, որ ԱԺ առաջին նիստում կառավարությունը վայր է դնում իր լիազորությունները, որից հետո 10 օրվա ընթացքում ՀՀ նախագահը նշանակում է նոր վարչապետ: Վարչապետի նշանակումից հետո 20 օրվա ընթացքում նշանակվում են կառավարության անդամները, ևս 20 օրվա ընթացքում հաստատվում է կառավարության ծրագիրը:
     Ավելի վաղ ներկայացրել էինք նորընտիր խորհրդարանի ամբողջական կազմը։
Ուղիղ միացում՝ նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստից
5620 | 2
Facebook