Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանում թունելի փլուզումից 12 մարդ է զոհվել

12:10, չորեքշաբթի, 03 մայիսի, 2017 թ.
Չինաստանում թունելի փլուզումից 12 մարդ է զոհվել

Չինաստանի հարավ արևմուտքում երկաթգծային թունել է փլուզվել, ինչի հետևանքով մահացել է 12 մարդ, նույնքան մարդ վիրավորվել է:
     Դեպքը տեղի է ունեցել մայիսի 2-ին, Հույչժոու նահանգում, հայտնում է «Սինհուա» լրատվականը: Թունելի փլուզումից հետո 12 մարդ արգելափակվել է դրա ներսում, ու երկար ժամանակ նրանց օգնություն չի հասել: Փրկարարական աշխատանքներին մասնակցել են ավելի քան 2000 փրկարար ու բուժաշխատող:
     Փրկարար ծառայություններն այսօր առավոտյան են հաստատել 12 մարդու մահը:
     Նախնական տվյալներով` թունելում գազի պայթյուն է եղել:

8958 | 0
Facebook