Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բանգլադեշում ավտոբուսն ընկել է ջրատարը. 7 մարդ մահացել է

11:35, չորեքշաբթի, 03 մայիսի, 2017 թ.
Բանգլադեշում ավտոբուսն ընկել է ջրատարը. 7 մարդ մահացել է

Բանգլադեշի կենտրոնական հատվածներում ավտոբուսն ընկել է ջամփեզրի ջրատարի մեջ: Առնվազն 7 մարդ մահացել է, վիրավորվել է 25 մարդ: Այս մասին հայտնում է РИАНовости-ն` հղում անելով բանգլադեշյան մամուլին:
     Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Նշվում է, որ ավտոբուսը ջրատարն է ընկել` վազանց կատարելու ժամանակ:
     Բանգլադեշում ճանապարհատրանսպորտային պատահարներ տեղի են ունենում գրեթե ամեն օր: Պատահարների հիմնական պատճառները վարորդների անզգուշությունն է լինում, վատ ճանապարհներն ու մեքենաների անսարքությունը: Ամեն տարի այնտեղ տրանսպորտային պատահարների հետևանքով զոհվում է շուրջ 10 հազար մարդ:

9189 | 0
Facebook