Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Նորից ընտրություններ, նորից ընտրակաշառք

16:20, երեքշաբթի, 02 մայիսի, 2017 թ.
Նորից ընտրություններ, նորից ընտրակաշառք
     Երևանի ավագանու ընտրություններից առաջ արդեն լուրեր կան ընտրակաշառքի, վարչական ռեսուրսի գործադրման, անձնագրերի տվյալների հավաքման մասին: Ասում են` Տարոն Մարգարյանի շտաբի ներկայացուցիչներն Ավանում տնետուն ընկած անձնագրերի տվյալներ են հավաքում` «ձեզ համար լավ կլինի» խոստումներով: Ըստ լուրերի` այս օրերին ակտիվ են նաև կրթօջախների ու առողջապահական հաստատությունների ղեկավարները: Մասնավորապես, որոշ պոլիկլինիկաներում հրահանգում են աշխատակիցներին ոչ միայն պարտադիր մասնակցել Տարոն Մարգարյանի քարոզարշավներին, այլև թուղթ ստորագրել, որ ՀՀԿ-ի թեկնածուին են ընտրելու: Ինչ վերաբերում է դպրոցներին, ապա տեղեկություններ էին տարածվել, որ տնօրեններից պահանջում են ներկայացնել այն մանկավարժների տվյալները, ովքեր առողջական խնդիրներ ունեն` նրանց հետազոտությունը կազմակերպելու համար:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
13348 | 4
Facebook