Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ Սենատը հետաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցի քվեարկությունը

15:10, երեքշաբթի, 02 մայիսի, 2017 թ.
ԱՄՆ Սենատը հետաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցի քվեարկությունը

ԱՄՆ Սենատի միջազգային հարցերով կոմիտեն անորոշ ժամկետով հետաձգել է Ուկրաինայում, Սիրիայում և 2016-ին ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արշավին Ռուսաստանի հավանական միջամտության պատճառով ՌԴ դեմ պատժամիջոցների սահմանման մասին օրինագծի քվեարկությունը: Կոմիտեի նախագահ, հանրապետական Բոբ Քորքերը հայտարարել է, որ փաստաթուղթը քվեարկության դնելուց առաջ Սենատը ցանկանում է սպասել քննության արդյունքներին, որն անցկացնում է Սենատի հետախուզության հարցերով կոմիտեն: Այս մասին հայտնում է The Washington Post-ը:

Պատժամիջոցների մասին օրինագիծը, որով օրինականացվում են Ռուսաստանի դեմ տուգանքային միջոցառումները, որոնք արդեն գործում են նախագահի 2014 թվականի հրամանի հիման վրա, ինչպես նաև նոր սահմանվողները՝ ուղղված ցանկացած անձի դեմ, ով մասնակից է ռուսական քիբերհարձակումներին, ազդեցիկ դեմոկրատների և հանրապետականների աջակցությանն են արժանացել: Այն, սակայն, չի առաջացնում Սենատի կոմիտեի նախագահ Բոբ Քորքերի խանդավառությունը, որը նախկինում պնդել է քվեարկության դնելուց առաջ փաստաթղթի վերանայման մասին:

Դեռևս հայտնի չէ, թե հետախուզության հարցերով կոմիտեն հատկապես երբ կավարտի Ռուսաստանին ուղղված մեղադրանքների քննությունը: Վերջին շրջանում դեմոկրատները կոմիտեին քննադատել են, որ ԱՄՆ-ի ներքին գործերին Կրեմլի ենթադրյալ միջամտության գործում, իրենց կարծիքով, արագ առաջընթաց չկա:

7338 | 0
Facebook