Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մալաթիա-Սեբաստիայի «Սիրո և Հավատի» այգու չորացած ծառերն իսկապես որ «սիմպոզիում» են հիշեցնում». Արփի Մախսուդյան

17:20, երեքշաբթի, 02 մայիսի, 2017 թ.
«Մալաթիա-Սեբաստիայի «Սիրո և Հավատի» այգու չորացած ծառերն իսկապես որ «սիմպոզիում» են հիշեցնում». Արփի Մախսուդյան
     Արտակ Ալեքսանյան, սա Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Սիրո և Հավատի» այգու չորացած ծառերն են՝ մեկ տասնյակից ավելի, և խաղահրապարակը, որը համաձայնեք, որ կառափնարանի է նման, այգում չկա գեթ մեկ աղբաման, իսկ շատրվանը չի գործում երբեք, փոխարենը շատրվանի ավազանը վերածվել է աղբամանի՝ մեծ ու տարողունակ։ Իսկապես որ պատկերը «սիմպոզիում» է հիշեցնում, որով դուք հպարտացել եք ձեր քարոզարշավի ժամանակ։ Պարոն Տարոն Մարգարյան, նման այգիներ Երևանում շատ-շատ են, չորացած ծառերի «սիմպոզիում» է նաև Մալաթիա մոլի հարակից այգին, որի տարածքն ի դեպ պարբերաբար կրճատվում է՝ Մալաթիա մոլի ընդարձակման հաշվի։
5562 | 0
Facebook