Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սերբիայի նախագահական ընտրություններում հաղթել է ընդդիմադիր թեկնածուն

10:32, երկուշաբթի, 21 մայիսի, 2012 թ.
Սերբիայի նախագահական ընտրություններում հաղթել է ընդդիմադիր թեկնածուն

Սերբիայի ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Տոմիսլավ Նիկոլիչը 50,21 տոկոսով ձայնով հաղթել է Սերբիայի նախագահական ընտրություններում,- հայտնում է ИТАР-ТАСС-ը: Նրա մրցակից, նախկին նախագահ Բորիս Տադիչը հավաքել է 46,77 տոկոս ձայն: Վերջինն արդեն ընդունել է իր պարտությունը, շնորհավորել հաղթող թեկնածուին, մաղթել հաջողություններ` ընտրությունները համարելով ''արդար և թափանցիկ'':

Նիկոլիչն էլ հայտարարել է, որ ձեռնամուխ է լինելու երկրի ներքին խնդիրների լուծմանը, տնտեսության զարգացմանը, պայքարելու է կոռուպցիայի և աղքատության դեմ, ստեղծելու է աշխատատեղեր:

3228 | 2
Facebook