Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Կարծիքները, թե փողով փորձում են գայթակղել աղքատ ժողովրդին, շատ պրիմիտիվ են». Լարիսա Ալավերդյանը` ՊՆ ծրագրի մասին

15:05, երեքշաբթի, 02 մայիսի, 2017 թ.
«Կարծիքները, թե փողով փորձում են գայթակղել աղքատ ժողովրդին, շատ պրիմիտիվ են». Լարիսա Ալավերդյանը` ՊՆ ծրագրի մասին

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ներկայացարած երկու նոր ծրագրերին՝ «Պատիվ ունեմ» և «Ես եմ», գնահատական հնչեցրեց հանրության տարբեր շրջանականերում ձևավորված այն կարծիքի վերաբերյալ, թե դրանցով իշխանությունները նպատակ ունեն գայթակղել անապահով խավի երեխաներին՝ առաջնագիծ ծառայության ուղարկելու համար:
     Լ. Ալավերդյանը նշեց, որ այս հարցով պայմանավորված անհրաժեշտություն է տեսնում փոխելու մարդկանց մտածելակերպը, մոտեցումը և առհասարակ աշխարհայացքը ցանկացած երևույթի նկատմամբ: «Կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է փոխելու մեր ժողովրդի վերաբերմունքը նշածս գործոնների նկատմամբ և երբ ասում ենք՝ ի՞նչ դասեր քաղեցինք, առնվազն պետք է հասկանանք, որ այդ դասը քաղելը պետք է լինի ոչ միայն իշխանության կողմից, այլև ժողովրդի: Երբևիցե որևէ պետական ծրագիր հաջողություն չի ունենալու, եթե բազմակի ձևով չավելանա վստահությունն իշխանությունների հանդեպ: Այլ կերպ ասած՝ լավագույն ծրագիրը, վստահության բացակայության պայմաներում դառնում է պարտադրված վերևից»,- նկատեց իրավապաշտպանը:
     Վերջինի խոսքով՝ բոլոր այն փոփոխությունները, որոնք պահանջված են, որոնք պետք է տեղի ունենան բանակում և կառավարման համակարգում, չի կարելի հետաձգել, քանզի «դրանց հետաձգումը կրկնակի թանկացնում է մեր նվաճումների կամ մեր զարգացման գինը»:
     Լ. Ալավերդյանը նշեց, որ գոյություն ունեցող կարծիքները, թե փողով փորձում են գայթակղել աղքատ ժողովրդին, շատ «պրիմիտիվ են». «Մենք պետք է հստակեցնենք, որ խնդիր ունենք շատ ավելի բարձր որակի, քան, ուղղակի, փող հավաքելը, ժողովրդին խաբելև ու գայթակղելը: Ամենևի´ն, եթե այդ ծրագրերում այդպես չխրախուսեն, չներկայացնեն և այլն, կոնկրետ «Պատիվ ունեմ» ծրագրի մեջ նախատեսված ձևերով, հիմա էլ կասեն, թե պետությունն ուզում է շահագործել մարդկանց»:
     Մեր զրուցակցի խոսքով, մենք բոլորս խոսում ենք, որ մեզ շուտափույտ անհրաժեշտ է պրոֆեսիոնալ բանակի ստեղծում և ոչ թե զորակոչեր, այնինչ, ըստ նրա, նման «որակի մոտեցումները» պահանջված չեն այսօր: «Մեզ այսօր պետք է հստակեցնել և կարողանալ պահանջել և պարտադրել իշխանություններին, մասնավորապես Պաշտպանության նախարարությանը, լինել այն չափով թափացիկ իր ծախսերի մեջ, լինել այն աստիճան արդար հարաբերությունների մեջ բանակում, որ մենք սիրով ցանկացած ծրագրի ընդառաջ գնանք և խարդախության արմատներ չփնտրենք»,- եզրափակեց Լ. Ալավերդյանը:

3584 | 0
Facebook