Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ջրհեղեղների և տոռնադոյի հետևանքով ԱՄՆ-ում 14 մարդ է մահացել (տեսանյութ)

10:35, երկուշաբթի, 01 մայիսի, 2017 թ.
Ջրհեղեղների և տոռնադոյի հետևանքով ԱՄՆ-ում 14 մարդ է մահացել (տեսանյութ)

ԱՄՆ հարավային և կենտրոնական նահանգներում ջրհեղեղների և տոռնադոյի հետևանքով անցած հանգստյան օրերին առնվազն 14 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
     Ինչպես հայտնել ենք, տոռնադոն պատուհասել է Տեխաս նահանգի արևելյան մի քանի քաղաքներ: Արկանզաս նահանգում ջրհեղեղների ու փոթորկի պատճառով զոհվել է 5 մարդ: Միսսուրի նահանգում ջրհեղեղին զոհ է գնացել 2 մարդ: Թեննեսի նահանգում զոհվել է 1 աղջիկ. ուժեղ քամուց ֆուտբոլի դարպասն ընկել է նրա վրա: Եվս 2 մարդ էլ զոհվել է Միսսիսիպի նահանգում:

9054 | 0
Facebook