Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչն է պատճառը, որ փայտփորիկի գլուխը չի վնասվում ուժգին հարվածներից

17:20, կիրակի, 30 ապրիլի, 2017 թ.
Ինչն է պատճառը, որ փայտփորիկի գլուխը չի վնասվում ուժգին հարվածներից

Փայտփորիկն օրական 12000 հարված է հասցնում՝ 20 հարված/վայրկյան արագությամբ: Այդ ժամանակ նրա գլխի վրա ազդող ճնշումը հազարապատկվում է, այն դեպքում, երբ տիեզերագնացները տիեզերք թռչելիս կամ վերադառնալիս ստիպված են լինում դիմանալ եռապատիկ ճնշմանը: Սակայն այս ամենը առողջական և ոչ մի վնաս չի հասցնում թռչունին և պատճառները մի քանիսն են:

Նախ փայտփորիկի կտուցի ստորին մասը վերևինից փոքր-ինչ երկար է, ուստի հարվածի մեծ մասը բաժին է հասնում ոչ թե գանգին, այլ ստորին կտուցին: Երկրորդ, հարվածը մեղմանում է լեզվի տակի երկար ոսկորով, որը գրեթե օղակում է փայտփորիկի գանգը: Նույն նպատակին է ծառայում նաև ստորին ծնոտի աճառանման շերտը: Երրորդ, թռչունի գանգի մկանները հարվածի պահին լարված են լինում, ինչը թույլ չի տալիս ոսկորներին իրար դիպչել: Եվ վերջապես, փայտփորիկի գանգի ոսկորները բաղկացած են խճանկարի պես իրար հաջորդող ամուր և համեմատաբար փափուկ տարրերից: Այս կառուցվածքը ևս կլանում է հարվածի էներգիան:

12651 | 0
Facebook