Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էվերեստի վրա զոհվել է աշխարհի ամենաուժեղ լեռնագնացներից մեկը

16:10, կիրակի, 30 ապրիլի, 2017 թ.
Էվերեստի վրա զոհվել է աշխարհի ամենաուժեղ լեռնագնացներից մեկը

Աշխարհի ամենաբարձր լեռը, որը վերածվել է բազմաթիվ անվախ լեռնագնացների գերեզմանի, դարձել է նաև լեռնագնաց Ուելի Սթեքի մահվան պատճառ: Սթեքը մագլցելու իր անհավանական արագության համար ստացել էր «շվեյցարական մեքենա» մականունը: Նա զոհվել է Էվրեստի վրա կլիմայավարժանքի ժամանակ:

Նա պատրաստվում էր լեռան գագաթ բարձրանալ մեկ այլ երթուղով և առանց թթվածնային բալոնի: Մահվան պատճառը, հավանաբար, սառույցի վրա սայթաքելն է դարձել: Նա եղել է միայնակ ու չի օտվել ամրաճոպաններից: Դին գտել են շերպերը:

Նրա մարմինը ուղղաթիռով տեղափոխել Նեպալի մայրաքաղաք Կատմանդու:

Ուելի Սթեքը դասական ուղիներով գերարարգ միայնակ վերելքի մի քանի ռեկորդ է սահմանել, նրա տպավորիչ վերելքի մոտիվներով արկածային ֆիլմ է նկարահանվել:

Ուելի Սթեքի ռեկորդային վերելքը 2008-ին
11442 | 0
Facebook