Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը Լոնդոնում ծրագրված ևս երկու ահաբեկչության մասին տեղեկատվություն է ստացել

15:35, կիրակի, 30 ապրիլի, 2017 թ.
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը Լոնդոնում ծրագրված ևս երկու ահաբեկչության մասին տեղեկատվություն է ստացել

Բրիտանական Sunday Times պարբերականը, հղում անելով իրավապահ մարմիններին, հայտնում է, որ երկրի ոստիկանությունը մայրաքաղաք Լոնդոնում ծրագրված ևս երկու ահաբեկչությունների մասին տեղեկատվություն է ստացել:
     «Ահաբեկչության ևս երկու ծրագիր կա, որոնց մենք մանրամասնորեն հետևում ենք»,- հայտնել է Մեծ Բրիտանիայի ոստիկանության հակաահաբեկչական վարչության աշխատակիցը` նշելով, որ անվտանգությունը բարձր մակարդակի է հասցված և իրավապահներն իրենց ուշադրության կենտրոնում են պահում չարագործներին:
     Ծայրահեղականները, ենթադրաբար, ԴԱԻՇ և «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմավորումների ներկայացուցիչներ են:
     Հիշեցնենք, որ մարտի 22-ին Լոնդոնում` Վեսթմինսթերյան կամրջին, ահաբեկչություն է տեղի ունեցել: Կամրջով անցնող ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մայթով անցնող մարդկանց, հասել խորհրդարանի շենքին, որտեղ չարագործին կանգնեցրել են իրավապահները: Ահաբեկիչը դանակով հարվածել է ոստիկանին, վերջինն ավելի ուշ մահացել է: Այդ ահաբեկչության հետևանքով 5 մարդ է զոհվել:

7572 | 0
Facebook